ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

 

Ողջունելով դեսպան Կոնյուկին՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների ավանդաբար բարեկամական հարաբերություններին և կնպաստի դատաիրավական ոլորտում երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացմանը։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեքսանդր Կոնյուկը վստահեցրել է, որ իր դիվանագիտական գործունեության ընթացքում կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ երկու երկրների սահմանադրական դատարանների հարաբերությունները և համագործակցությունն էլ ավելի խորացնելու և զարգացնելու համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում