Սանկտ Պետերբուրգում ոստիկանները կրակել եւ սպանել են զինված տղամարդու
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները կրակել են տղամարդուն, որը փորձել է դանակով հարձակվել նրանց վրա, հայտնում են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
«Ոստիկանության մասին» դաշնային օրենքի համաձայն՝ սպաներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել, այնուհետև զենք կիրառել հարձակվողի դեմ։ Հարձակվողը մահացել է ստացած վնասվածքներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ Պուշկինի շրջանի ոստիկանությունը մի տղամարդուց հաղորդագրություն է ստացել, որ իր կինն ընկել է ապակու վրա և վնասվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները մուտքի մոտ տեսել են մի տղամարդու, որը փորձել է փախչել։ Կանգ առնելու պահանջին ի պատասխան՝ նա հանել է դանակն ու թափահարելով՝ գնացել է ոստիկանների ուղղությամբ։ Դրանից հետո ոստիկաններից մեկը հրազեն է կիրառել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Պուշկինի շրջանի Շուշարի գյուղի փողոցում կրակոցների մասին, ինչի հետեւանքով տղամարդ է մահացել։ Հրապարակված տեսանյութում անընդմեջ մի քանի կրակոց է լսվում։
Կարծիքներ