Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Արմավիրի բաժին է տեղափոխվել 34-ամյա Աղաբեկ Ա.-ն, որը փետրվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի (Խարդախության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ