Բլինքենն ու Կուլեբան քննարկել են Ուկրաինային տրվող ռազմական օգնության ծավալներն ավելացնելու մասին հարցեր

Բլինքենն ու Կուլեբան քննարկել են Ուկրաինային տրվող ռազմական օգնության ծավալներն ավելացնելու մասին հարցեր

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ ինքը Բեռլինում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և քննարկել Ուկրաինային օգնության մեծացման,  այդ թվում՝ զենքի մատակարարումների հարցը:

«Բեռլինում հանդիպել եմ Բլինկենի հետ: Քննարկվել է Ուկրաինային զենքի մատակարարման և այլ օգնության ծավալները մեծացնելու հարցը: Մենք պայմանավորվել ենք սերտորեն աշխատել, որպեսզի ուկրաինական արտադրանքը հասնի Աֆրիկայի և Ասիայի սպառողներին»,- գրել է նա իր Twitter-ում և լուսանկար հրապարակել Բլինկենի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում