Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել Է 3,5 միլիոնը
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 24 715-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 3 520 531-ի, հունվարի 15-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով, նոր դեպքերի աճը կազմել Է 0,7 տոկոս: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 27 636-ով: Ընդամենը բուժվել Է 2 909 680 մարդ: Մեկ օրում դուրս գրվածների թիվը, շտաբի տվյալների համաձայն, չորս օր Է գերազանցում Է վարակման հայտնաբերված դեպքերին: Ապաքինվածների ընդհանուր բաժինն աճել Է մինչեւ 82,6 տոկոս:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 555-ով՝ մեկ օր առաջվա 570-ի դիմաց՝ մինչեւ 64 495: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 1,83 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ