Մեծ Բրիտանիան 2021 թվականին ՀՆԱ-ի աճով առաջատարն Է G7-ում
2021 թվականին Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատությամբ 7,5 տոկոսով աճել Է: Ինչպես փետրվարի 11-ին հայտնել Է վարչապետ Բորիս Ջոնսոնը, Միացյալ Թագավորության տնտեսության աճի տեմպերը հաշվետու ժամանակամիջոցում եղել են ամենաբարձրը Յոթի խմբի (G7) երկրների թվում, որի մեջ են մտնում նաեւ Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՀՆԱ-ի՝ այսօր (հրապարակված) ցուցանիշները հասատում են, որ Մեծ Բրիտանիան եղել Է 2021 թվականին ամենաարագ զարգացող տնտեսությունը G7-ում: Բրիտանացիների արտակարգ վճռականության եւ պատվաստման մեր վիթաքի ծրագրի շնորհիվ տնտեսությունը թափով վերականգնվել Է»,- գրել Է կառավարության ղեկավարը Twitter-ում:
Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության՝ փետրվարի 11-ին հարապարակված զեկույցի համաձայն՝ անցյալ տարի երկրի տնտեսությունն ամբողջությամբ վերցված ցուցաբերել Է ամենազգալի աճը 1948 թվականին հաշվետվություն վարելու սկզբից ի վեր: Սակայն չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ն երրորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել Է սոսկ 1 տոկոսով, իսկ դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ կրճատվել Է 0,2 տոկոսով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման ատճառով մի շարք հակաքովիդային սահմանափակումների ընդունումից հետո: 2020 թվականին արձանագրվել Էր համավարակի հետեւանքով Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի ռեկորդային նվազում՝ 9,4 տոկոսով: Զանգվածային լրատվամիջոցների գնահատմամբ՝ դա դարձել Է այդ ցուցանիշի ամենախոշոր նվազումը 1921 թվականից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ