Գուստավո Պոյետը գլխավորեց Հունաստանի հավաքականը
«Չելսիի» և «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Գուստավո Պոյետը գլխավորել է Հունաստանի հավաքականը։ Այս մասին հաղորդում է Armsport.am-ը՝ հղում անելով Հունաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։
54-ամյա ուրուգվայցի մասնագետը մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։ Այն կարող է երկարաձգվել մինչև Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է 2024 թվականին։
Ավելի վաղ Պոյետն աշխատել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Սուինդոն Թաունը», «Լիդս Յունայթեդը», «Տոտենհեմ Հոթսփուրը», «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնը», հունական ԱԷԿ-ը, «Բետիսը», «Բորդոն» և այլն։ Պրոֆեսիոնալ խաղային կարիերայի ընթացքում Պոյետը հանդես է եկել «Ռիվեր Փլեյթում», «Գրենոբլում», «Չելսիում», «Տոտենհեմում» և այլ թիմերում։ 1993-2000 թվականներին Պոյետը խաղացել է Ուրուգվայի ազգային հավաքականում։
Կարծիքներ