Գեղարքունիքի մարզում 2021 թվականի հունիսին ծնված երեխաների մեջ գերակշռել են աղջիկները

Գեղարքունիքի մարզում 2021 թվականի հունիսին ծնված երեխաների մեջ գերակշռել են աղջիկները

2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների մեջ գերակշռել է աղջիկների թիվը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 125 երեխա՝ 65 աղջիկ եւ 60 տղա։ 56 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 27 երեխա՝ Գավառի, 19 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 19 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 4 երեխա՝ Ճամբարակի  առողջության կենտրոնում։

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունիս ամսի ծնունդներն ավելացել են 2019 եւ 2020 թվականի հունիսին գրանցված ծնունդների համեմատ։ Այսպես, 2019 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 110, 2020 թվականի հունիսին՝ 97 երեխա։

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում