COVID-ի նոր դեպքերի օրական աճի ռեկորդ է գրանցվել Ղրիմում

COVID-ի նոր դեպքերի օրական աճի ռեկորդ է գրանցվել Ղրիմում

Ղրիմում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում հասել է 39-ի, դա ռեկորդային ցուցանիշ է տարեսկզբից ի վեր:

«Օգոստոսի 5-ին Ղրիմի հանրապետության տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 դեպք: Դրանցից 16-ը հայտնաբերվել են բժշկական օգնության համար դիմելու ժամանակ, 17-ը՝ ավելի վաղ գրանցված հիվանդների հետ շփվածների թվում, վեցը՝ առողջ մարդկանց հետազոտման ժամանակ»,-Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը օգոստոսի 6-ին հայտնել է «ՎԿոնտակտե»-ում:

Ավելի վաղ տարածաշրջանի համար առավելագույն ցուցանիշը գրանցվել էր հուլիսի 4-ին. այդ ժամանակ բժիշկները մեկ օրում հայտնաբերել են 39 ախտահարվածների:

Ընդամենը տարվա սկզբից Ղրիմում հայտնաբերվել է 1396 COVID-դրական: 16 պացիենտ մահացել է, 986-ը՝ դուրս են գրվել ապաքինվելուց հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում