Financial Times-ը հրապարակել է 2021 թվականի աշխարհի 25 ամենաազդեցիկ կանանց ցանկը
Հեղինակավոր Financial Times միջազգային բիզնես թերթը հրապարակել է 2021 թվականի աշխարհի 25 ամենաազդեցիկ կանանց ցանկը։
Դրանում ընդգրկված են հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, մարզուհիներ, խմբագիրներ, դիզայներներ, լրագրողներ և այլ հայտնիներ ու ակտիվիստներ:
Մասնակիցներն ընտրվել են ըստ իրենց նվաճումների և տարբեր ոլորտներում ունեցած ազդեցության:
Ստորև ներկայացնում ենք առաջին տասնյակը.
Նգոզի Օկոնջո-Իվեալա, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն
Լինա Խան, Առևտրի դաշնային հանձնաժողովի ղեկավար
Մերի Բարրա, General Motors-ի գործադիր տնօրեն
Գիտա Գոպինաթ, Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ
Լուիզա Տրայանո, բրազիլացի գործարար և բարերար
Նենսի Փելոսի, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախագահ
Մարիամ Ալ Մահդի, Սուդանի արտաքին գործերի նախարար
Քիթ Բինգհեմ, Մեծ Բրիտանիայի պատվաստանյութերի աշխատանքային խմբի նախկին ղեկավար
Քեթի Վուդ, Ark Investment Management-ի հիմնադիր և գործադիր տնօրեն
Ռոզալինդ Բրյուեր, Walgreens Boots Alliance-ի գործադիր տնօրեն:
Կարծիքներ