Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքով Վրաստանում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքով Վրաստանում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Իմերեթի շրջանի ոստիկանները  ձերբակալել են Թուրքիայի 25-ամյա քաղաքացու՝ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Բաժնի աշխատակիցները կասկածյալից թմրանյութի ստուգիչ գնում են կատարել։ Դատարանի թույլտվությամբ իրականացվել է գործընթացի օպերատիվ տեսանկարահանում, որի ընթացքում պարզվել է, որ տարբեր ժամանակահատվածներում օտարերկրացին իրացրել է MDMA և հերոինի խոշոր խմբաքանակ։

Ձերբակալվածի Բաթումում վարձակալած բնակարանում ոստիկանները խուզարկությամբ  առգրավել են վաճառքի համար պատրաստված «մետամպիտամին»-ի երեք փաթեթ։

Հարուցված քրեական գործով պատիժ է սահմանված  հինգից 20 տարվա  կամ  անժամկետ ազատազրկում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում