Ընդդիմությունը պատերազմի զոհերի ծնողների հուզական վիճակից օգտվելով հրահրում է նրանց ակցիաներ անել, արդյունքում վերջիններս ծեծի են ենթարկել սպայի
Այն, որ այս օրերին Երևանի փողոցներում իբրև թե հայրենիքը փրկող, բայց իրականում իշխանափոխության անհաջող փորձեր անող ցուցարարները փորձում են օգտվել ցանկացած առիթից, որպեսզի հակաիշխանական ակցիաներ կազմակերպեն, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ։ Այս մասին գրում է Medianews֊ը։
Սակայն բանը հասել է նրան, որ, օգտվելով 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների ու հարազատների հուզական՝ ծանր հոգեբանական կարգավիճակից, հրահրում են վերջիններս հակաիշխանական ակցիաներ կազմակերպել։ Բնականաբար այս ամենի արդյունքում ընդդիմությունը միայն քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակ է հետապնդում։
Սակայն բանը հասավ նրան, որ ինչպես ավելի վաղ հայտնեցինք, 44-օրյա պատերազմի զոհերի ծնողները այսօր ծեծի ենթարկեցին սպայի, հնչեցնելով հայհոյանքներ։
Բանը հասել է նրան, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական կոմիտեի դիմաց զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը և մեկ այ զոհվածի մայր Ազգուշ Մարտիրոսյանը ծեծել են սպայի ու հնչեցրել մարդուն, հային, բանական ու գիտակից էակին անհարիր ու խայտառակության չափերի հասնող հայհոյանքներ: Ի դեպ Ազգուշ Մարտիրոսյանը նաև «Հավերժ» սոցիալ- բարեգործական ՀԿ-ի հիմնադիրն է և շատ դեպքերում իր այս օրեի ակտիվությունն օգտագործում է հօգուտ այդ ՀԿ փողեր բերելու և կարելի է ասել բիզնես նպատակներով:
Պարզվում է նաև , որ Մխիթար Գալեյանի հայրը ՝ Գարիկ Գալեյանը ժամանակին եղել է մարդ ծեծելու համար դատապարտված՝ և 1 տարի 6 ամիս պատիժը կրել է ուղղիչ աշխատանքային գաղութում:
Պարզվում է նաև, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների՝ այս օրերի ակտիվ քաղաքական շոուներում մեծ դերակատարում ունի նաև զոհվածի հայր, ներկայումս ՀՀ հաշվեքննիչ պալատում աշխատող, նախկինում կաշառքի համար դատապարտված և երկու տարվա ազատազրկման ենթարկված Արա Ռուբենի Ռոստոմյանը, որն աչքի է ընկնում իր բացահայտ անպատկառ պահվածքով և հանցագործության աստիճանի հասնող լկտիություններով:
Կարծիքներ