Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը
ԱԺ պատգամավորներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը:
«Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը: 4-5 օր տևած ջարդերի հետևանքով շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ մահացան: Այս պահին տեղի ունեցող, երեկ Արցախից եկած ազդակների համատեքստում անհրաժեշտ է աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Կարծիքներ