Հովսեփյան փողոցի՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան փողոց հատվածում երթևեկությունը սահմանափակվելու է
            Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցով անցնող կոյուղատար համակարգը կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Ըստ այդմ, երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Ըստ աղբյուրի՝ վարորդներին առաջարկվում է ծանրաբեռնված երթևեկությունից խուսափելու համար  օգտվել Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: 
Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ