Բայդենի անձնախումբը լրագրողներից կանխապես խնդրել է նրանց հարցերը ճեպազրույցների համար

Բայդենի անձնախումբը լրագրողներից կանխապես խնդրել է նրանց հարցերը ճեպազրույցների համար

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի անձնախմբի անդամները բազմիցս փորձել են ճեպազրույցներից առաջ Սպիտակ տանը լիազորագրված թղթակիցներից իմանալ, թե նրանք ինչ հարցեր են մտադիր հնչեցնել հանդիպումների ընթացքում: Այս տեղեկատվությամբ փետրվարի 1-ին հանդես Է եկել The Daily Beast լրատվական պորտալը:

Պորտալի աղբյուրների տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների ղեկավարի վարչակազմում հաղորդակցումների բաժնի աշխատակիցներն արդեն ձեռնարկել են փորձեր պարզելու, թե նրանք ինչ հարցրեր են պլանավորում տալ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին ճեպազրույցների ժամանակ: Ինչպես նշում Է հրատարակությունը, այդ հարցերն անհանգստություն են հարուցել լրագրողական կազմի թղթակիցների շրջանում:

«Թեեւ հաճելի Էլ Է, որ ճեպազրույցները վերադառնում են, մամուլը չի կարող իր աշխատանքը կատարել մամուլի սենյակում, եթե Սպիտակ տունը առանձնացնում եւ ընտրում Է այն հարցերը, որոնք իրեն անհրաժեշտ են»,- մեջբերում Է պորտալը լրագրողներից մեկի խոսքը:

Ըստ որում Բայդենի մամուլի ծառայությունում չեն ժխտել այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ այդ կերպ փորձել են կարգավորել հարաբերությունները մամուլի հետ: «Մեր նպատակն Է ամենօրյա ճեպազույցը դարձնել առավելագույնս օգտակար եւ տեղեկաբեր ինչպես թղթակիցների, այնպես Էլ հասարակայնության համար,- հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:- Մասամբ այդ նպատակին հասնելը նշանակում Է կանոնավոր փոխգորակցություն թղթակիցների հետ, որպեսզի հասկացվի, թե Սպիտակ տունն ինչպես կարող Է առավել օգտակար լինել նրանց անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու հարցում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում