Նավալնու դատապարտումից հետո ոստիկանությունը ձերբակալություններ է սկսել Մոսկվայի Մանեժնայա հրապարակում
Ոստիկանությունը ձերբակալություններ է սկսել Մոսկվայի կենտրոնական Մանեժնայա հրապարակում, «ՌԻԱ Նովոստին» հաղորդում է առնվազն երեք մարդու ձերբակալման մասին:
Հրապարակում անվտանգության միջոցառումներն ամրապնդվել են սոցիալական ցանցերում չհամաձայնեցված ցույցի կոչերից հետո՝ կապված ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու դատավճռի հետ: Դատարանը նրան դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման:
Ոստիկանության պահանջով՝ «Օխոտնի Ռյադ», «Հեղափոխության հրապարակ» եւ «Ալեքսանդրովսկի սադ» կայարանների մուտքերն ու ելքերը փակ են՝ մինչեւ հետագա կարգադրություն: Գնացքները երթեւեկում են առանց կանգառի:
Meduza-ն հայտնում է, որ Մանեժնայա հրապարակի դիմաց Մոխովայա փողոցում մարդիկ են հավաքվում։ Դեռ ոչ մի կարգախոս կամ պաստառ չկա: Ուղղակի մի քանի տասնյակ մարդիկ կանգնել եւ հետեւում են ուժայիններին, որոնք շրջափակել են հրապարակը:
Կարծիքներ