Ֆուտզալի ընտրանին վերջին մարզումն է անցկացրել Ֆրանսիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Վաղը՝ փետրվարի 3-ին, Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ: Սա Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի երկրորդ հանդիպումն է որակավորման փուլում: Մեկնարկային խաղում հավաքականը զիջել էր Ռուսաստանին:
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր հետևյալ ֆուտբոլիստներին.
Լուան Բարբոսա - «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Էմին Ղարաբեքյանս - «Մոբելկարիմի» (Իրան)
Ռոբերտ Բոյարկին - «Ռոստով» (Ռուսաստան)
Սարո Գալստյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան - «Սիպար» (Տաջիկստան)
Արթուր Մելքոնյան - «Ստոլիցա» (Բելառուս)
Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն» (Ֆրանսիա)
Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա» (Լեհաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Ջոնաթան Բրունո Սանտիագո - «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»
Նիկիտա Խրոմիխ - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Կարծիքներ