Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան. armtimes.com
Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, հետ շպրտվել։ Հայկական կողմը կորուստներ չի ունեցել։
Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետեւանքով վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երեք պայմանագրային զինծառայող եւ երկու ոստիկան: Նրանք ստացել են թեթեւ աստիճանի վնասվածքներ, նրանիցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանական ՊՆ-ն հաղորդել է 4 զոհի մասին:
Իրավիճակը սահմանին մինչ այս պահը շարոնակում է լարված մնալ: Ժամեր առաջ Ադրբեջանը 82 մմ արկեր էր արձակել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ: Տուժածներ չկան:
- Պարոն Հովհաննիսյան, երեկվանից ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ ձեզ ինչո՞վ է սա պայմանավորված։
- Պայմանավորված դրդապատճառները շատ բազմազան են՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, կորոնավիրուսից, սեփական ներքաղաքական խնդիրներից շեղելուց վերջացրած ամենատարբեր դրդապատճառներով։
- Ըստ ձեզ ինչո՞ւ հակառակորդը հենց Հայաստանի սահմանային ուղղությամբ փորձեց գործողություն իրականացնել։
- Դժվարանում եմ ասել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարծիքներ