Ռուսաստանը հանում է ժամանողների համար պարտադիր ինքնամեկուսացման պահանջը
Ռուսաստանի Դաշնությունում հուլիսի 15-ից ժամանողների համար այլևս չի գործի 14 օրով պարտադիր ինքնամեկուսացման պահանջը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լրատվամիջոցը նշում է, որ Ռուսաստան այցելողները, սակայն, իրենց հետ պետք է պարտադիր ունենան կորոնավիրուսի թեստի բացասական լինելը հավաստող փաստաթուղթ:
Ռուասատանի Դաշնությունը կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով աշխարհում չորրորդն է: Այստեղ կա կորոնավիրուսի հաստատված 733 հազար 699 դեպք, կորոնավիրուսից ապաքինվել է՝ 504 հազար 21, մահացել՝ 11 հազար 439 մարդ:
Կարծիքներ