Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Շրջակա միջավայրի նախարարության  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 20-24-ն ընկած հատվածում: 

Կենտրոնից տեղեկացնում են, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ մարտի 21-23-ը, Վանաձորում և Ալավերդիում չի գերազանցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում