Ավտովթար Շիրակի մարզում․ «ՎԱԶ 2114»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում

Ավտովթար Շիրակի մարզում․ «ՎԱԶ 2114»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Գևորգ Իսոյանը իր վարած VAZ 2114 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Ըստ shamshyan.com-ի, նախնական տեղեկություններով տուժածներ չկան։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքնության, եղել է սթափ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում