«Ուրարտու» ակումբի 22-ամյա ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել
Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Վովա Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և 22-ամյա Աբրահամ Պորտուգալյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա.Պորտուգալյանի ուղևոր Երևանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մուրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Պորտուգալյանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է:
Կարծիքներ