Կուսակցական շինարարության բումը պահպանվում է. ևս յոթ կուսակցություն՝ մեկ շաբաթում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Մենք շարունակում ենք անդրադառնալ կուսակցաշինության գործում հայ քաղաքական մտքի նորանոր բարձունքների նվաճմանը:
Մեկ շաբաթվա ընթացքում առնվազն ևս յոթ կուսակցություն է հայտ ներկայացրել հիմնադիր համագումար հրավիրելու համար: Դրանք են «ՎԱՆ ազգային -պահպանողական» կուսակցությունը, «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցությունը, Ազգային միացյալ նախաձեռնություն կուսակցությունը, Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունը, Արև սոցիալիստական կուսակցությունը, Անկախության սերունդ կուսակցությունը և Սոցիալ-իրավական հավասարություն կուսակցությունը:
Բարի երթ ենք մաղթում բոլորին՝ համոզված, որ բոլորն էլ հաղթելու են առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Подробнее: https://shabat.am/am/article/251828/Kusakcakan-shinararutyan-bumy-pahpanvum-e.
Կարծիքներ