Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը

Երգչուհի Բրյունետը, որը Future Lover երգով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2023» մրցույթում, երկրպագուների դատին նոր երգ է հանձնել։
Love Reversed երգն ու հոլովակը արդեն համացանցում է։
«Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում Բրյունետը տեսանյութ է հրապարակել, որում խոստովանել է, որ թե՛ էմոցիոնալ, թե՛ ֆիզիկական առումով բավականին բարդ նկարահանումներ են եղել։
«Սա շատ կարևոր փորձ էր ինձ համար։ Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել։ Երգն ու տեսահոլովակն անդրադառնում են մի թեմայի, որին անձամբ չեմ առնչվել, բայց ամբողջ սրտով փորձել եմ զգալ ու ցույց տալ այն մարդկանց պատմությունը, որոնց համար դա իրականություն է»,-նշում է Բրյունետն ու հավելում՝ իր համար շատ կարևոր է ունկնդիրների կարծիքը, որին շատ է սպասում։
Հոլովակին կից հրապարակված գրառման մեջ ասվում է. «Այս պատմությունը հիշեցնում է՝ եթե դու ապրում ես բռնության մեջ, մի՛ լռիր»։
Կարծիքներ