Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել թիվ 47 միջնակարգ դպրոցում
Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղի թիվ 47 դպրոցում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցի թիվ 67 հասցեում գտնվող Խաչիկ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։ Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Պարզվել է, որ այրվել է մարզադահլիճի մանրահատակը և մի քանի սպորտային ներքնակներ։
Կարծիքներ