Թալիբների պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին

Թալիբների պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին

Աֆղանստանը գլխավորող «Թալիբան» շարժման պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին, որն այս տարի կանցկացվի Ադրբեջանում։ Այցը տեղի կունենա առաջին անգամ այն բանից հետո, երբ նա 2021 թվականին իշխանությունը զավթեց երկրում։ 

Այս մասին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալխիին։

Վերջինս նշել է, որ թալիբների ներկայացուցիչները հրավիրվել են մասնակցելու որպես դիտորդներ։

«Հյուրընկալ երկիրը՝ Ադրբեջանը, հրավիրել է Աֆղանստանի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության պաշտոնյաներին COP29-ին որպես դիտորդներ՝ թույլ տալով նրանց «պոտենցիալ մասնակցել ծայրամասային քննարկումներին և երկկողմ հանդիպումներ անցկացնել», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի ԱԳՆ խոսնակին:

Այնուամենայնիվ, ՄԱԿ-ը դեռևս չի ճանաչում թալիբներին որպես Աֆղանստանի պաշտոնական կառավարություն՝ թալիբների կողմից կանանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառով։ Այս փաստը նրանց զրկում է Գլխավոր ասամբլեայում տեղ զբաղեցնելուց։

Նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում