Արցախցի գեներալների կողմից սպանություններ կատարելու վերաբերյալ Ռոման Բաղդասարյանի հայտարարությունը քննության կառնվի. ԱՀ դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունը քննարկման նպատակով ԱՀ ԱԱԾ-ին է փոխանցել ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը:
«Սույն թվականի նոյեմբերի 30-ից սոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու»,- այս մասին նշված է Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Դատախազությունից հայտնում են՝ նկատի ունենալով որ հիշյալ տեսանյութում Ռ. Բաղդասարյանի կողմից ներկայացվել են հանցագործության մասին տեղեկություններ, այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա քննարկման համար:
Կարծիքներ