Էրդողանը կբանացկի Պուտինի հետ Ուկրաինայի հարցով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ծրագրում է դեկտեմբերի 3-ին հեռախոսային բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Ռիգայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։
«Թուրքիան հանդես է գալիս իրավիճակի դեէսկալացիայի օգտին (Ուկրաինայում ): Մենք կապի մեջ ենք երկու կողմերի (Ռուսաստանի և Ուկրաինայի) հետ: Ուրբաթ օրը մեր նախագահը պատրաստվում է բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ»,- լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Կարծիքներ