ՌԴ-ը և ռուսական պատվաստանյութը Արևմուտքում «նորաոճ» չեն անբարեխիղճ մրցակցության պատճառով. Պեսկով

ՌԴ-ը և ռուսական պատվաստանյութը Արևմուտքում «նորաոճ» չեն անբարեխիղճ մրցակցության պատճառով. Պեսկով

Ռուսաստանի ու կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը կապված է մրցակցության հարցերի հետ: Նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Արևմուտքում Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, նորաոճ չէ ոչ թե այն բանի համար, որ վատն է, այլ՝ որ այն ավելի լավն է դառնում»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ այդ ամենը կապված է մրցակցության հետ, և Спутник V պատվաստանյութը խոշոր դեղագործական արտադրողների համար սպառնալիք է մրցակցության տեսանկյունից: Պեսկովն ընդգծել է, որ այդ մրցակցությունը միշտ չէ, որ բարեխիղճ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում