Ռուսաստանում կորոնավիրուսային համաճարակը կավարտվի գարնանը կամ ավելի վաղ. «Ռոսպոտրեբնադզոր»
Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) ղեկավար Աննա Պոպովան կանխատեսել է Ռուսաստանում կորոնավիրուսային համաճարակի ավարտի մոտավոր ժամկետը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ըստ Պոպովայի, համաճարակը կարող է ավարտվել գարնանը կամ նույնիսկ ավելի վաղ:
«Դե, գարնանը կավարտվի, եթե փորձենք, կարող է ավելի շուտ ավարտվել: Դա այսօր կախված է բոլորից»,- ասել է ծառայության ղեկավարը:
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հաստատել է, որ պատվաստումը կօգնի համաճարակի դեմ պայքարին, սակայան վիրուսի շրջանառությունը, հավանաբար, որոշակիորեն կմնա:
Կարծիքներ