Հյուսիսից մինչև ծայրամաս՝ հարավ շարունակվել են ինտենսիվ մարտական գործողություններ․ Արծրուն Հովհաննիսյան
Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները հյուսիսից մինչև ծայրամաս՝ հարավ: Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ես նշել եմ՝ պատերազմը ինչ աստիճանի է, ինչ խնդիր են դրել Ադրբեջանի զինված ուժերը թուրքիայի հետ համատեղ: Դուք րոպեներ առաջ տեսաք Թուրքիայի նախագահի հայտարարությունը: Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, մեր ազգի լինելիության գոյապայքարն է, հետևաբար մենք կարող ենք պատասխանել՝ ինչ է նշանակում մեր հաղթելը: Հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը, հակառակորդի ԶՈՒ-ին խնդիրներից զրկելը:
Կարծիքներ