Samsung-ը ոլորվող էկրանով սմարթ-ժամացույց է արտոնագրել

Samsung-ը ոլորվող էկրանով սմարթ-ժամացույց է արտոնագրել

Samsung-ը ծալովի էկրանով սմարթֆոնների շուկայում անվիճելի առաջատար է։ Բացի այդ, ընկերությունը փորձարկում է այլ տեսակներ, այդ թվում՝ ոլորվող եւ ձգվող մատրիցներով, հայտնում է 3dnews.ru-ն՝ հղում անելով Neowin-ին։

Հաղորդվում է, որ Samsung-ն այժմ պատրաստվում է իր մշակումները կրվող սարքերում կիրառել։

Samsung-ի կողմից հունիսին Մտավոր սեփականության համաշխարհային գրասենյակ (WIPO) ներկայացված արտոնագիրը մանրամասն տեղեկատվություն է պարունակում էկրանով սմարթ-ժամացույցների մասին, որը բացվում է օգտագործելի հատվածը մեծացնելու համար: Բացի այդ, այն էկրանը պտտելու հնարավորություն է տալիս՝ ինչպես դիմանկարային, այնպես էլ ալբոմային տեսքով օգտագործելու համար:

Էկրանը «ձգելու» համար կօգտագործվի պտտվող ատամնանիվ, որը ձեռքով գործի կդրվի։

Սարքը կստանա էկրանի վահանակի տակ թաքնված տեսախցիկ: Արտոնագրում նկարագրված են նաեւ բազմաթիվ սենսորներ, որոնք կարող են հետեւել սրտի կրճատումների հաճախականությանը, զարկերակային ճնշմանը եւ թթվածնով արյան հագեցվածությանը:

Հետաքրքիր է, որ արտոնագիրը նկարագրում է սարքի համատեղելիությունը S Pen-ի նման ակտիվ գրչի հետ: Առայժմ դժվար է կանխատեսել, թե երբ նման սարքը կհայտնվի շուկայում, սակայն դրա հայտնվելը, միանշանակ, կարեւոր փուլ կլինի սպառողական էլեկտրոնիկայի շուկայի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում