Մթության պատճառով 30-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են
Սյունիքի մարզում ժամը 19։47-ին դադարեցվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները․ քաղաքացին չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով հուլիսի 10-ին, ժամը 09։30-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության խումբը։
Ոստիկանության հորդորով փրկարարները դադարեցրել են քաղաքացու որոնումը։
Ժամը 17։06-ին քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 20:20-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են:
Կարծիքներ