Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում
Այսօր՝ ապրիլի 2-ին, աշխատանքային կանոնների խախտման հետևանքով ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 08։15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղ տանող հատվածի «Փորձադաշտ» կոչվող տարածքում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 23-ամյա Կարեն Ա․-ն, իր վարած «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս, հետընթաց է արել, որի ժամանակ անզգուշաբար հարվածել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 26-ամյա Արման Հ․-ին։ Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով, մահացել է։
Կարծիքներ