Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Ալինա Նիկողոսյան
Ալինա Նիկողոսյանն այսօրվանից դադարեցում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Այս մասին Նիկողոսյանը գրել է ֆեյսբուքի իր էջում.
«Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:
Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանին, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում: Շնորհակալ եմ ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում: Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»,- գրել է նա:
Կարծիքներ