ԱՄՆ Տեխաս նահանգի գլխավոր դատախազը հակամոնոպոլիական նոր հայց է ներկայացրել Google ընկերության դեմ
Ամերիկյան Տեխաս նահանգի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնը մի քանի նահանգների անունից նոր հակամոնոպոպոլիական հայց կներկայացնի Google ընկերության դեմ:Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով չորեքշաբթի Twitter սոցիալական ցանցում գլխավոր դատախազի հրապարակած տեսաուղերձին:
«Ես պատրաստակամությամբ հայտարարում եմ, որ Տեխաս նահանգը մի քանի նահանգների անունից հայց է ներկայացնում Google ընկերության դեմ մրցակցային կանոնները խախտելու, սահմանափակումների պրակտիկայի և մոլորեցնող տեղեկատվության պատճառով»,- ընդգծել է Փաքսթոնը:
Նա Google-ին մեղադրել է մի շարք խախտումներում, այդ թվում նրանում, որ ընկերությունը պարբերաբար կիրառում է իր «մոնոպոլիայի իշխանությունը», որպեսզի վերահսկի գնագոյացումը:
Ինչպես մանրամասնում է Bloomberg գործակալությունը, Փաքսթոնի հայցն ուղղված է թվային գովազդի շուկայում ընկերության պահվածքի վրա:
Կարծիքներ