Նիկոլ Փաշինյանն այցելեց «ԳԱԶ» մեքենաշինության գործարան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Նիժնի Նովգորոդի «ԳԱԶ» մեքենաշինության գործարան։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին դիմավորեց «ԳԱԶ» ընկերության նախագահ Վադիմ Սորոկինը։
Շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացվեցին «ԳԱԶ» ընկերության ավտոմեքենաները։
Ռուսաստանում առաջին ավտոմոբիլային գործարանը հիմնադրվել է 1932 թվականին Գորկի քաղաքում (այժմ` Նիժնի Նովգորոդ): Գործարանը հայտնի «Պոբեդա», «Վոլգա», «Չայկա» ավտոմեքենաների արտադրողն է:
Ընկերությունում աշխատում է ավելի քան 400 հազար մարդ: «ԳԱԶ»-ը իր արտադրանքը արտահանում է աշխարհի ավելի քան 40 երկիր։
Կարծիքներ