Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Մարտի 3-ին, ժամը 17։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1985 թ.) և «Նիսսան ալտիմա» (վարորդ՝ Ն․ Պ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Արտաշատի» ԲԿ։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր և տեղափոխել Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Ն. Պ․-ն տեղափոխվել է «Արարատի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում