Ավստրիան ամբողջապես հրաժարվել Է ռուսական նավթից
Ավստրիան Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության սկսվելուց հետո հրաժարվել Է ռուսաստանյան նավթի գնումից: Այդ մասին հաղորդել Է Kurier թերթը՝ վկայակոչելով OMV Group-ի ներկայացուցչին:
«Ռուսաստանում նավթի գնման ծավալները միշտ շատ ցածր են եղել, պատերազմի սկսվելուց ի վեր մենք այն փոխարինել ենք շուկայի այլ նավթով»,-թերթը մեջբերում Է ավստրիական ընկերության ներկայացուցչին:
Երկրի Վիճակագրական վարչության եւ Նավթային արդյունաբերության ասոցիացիայի տվյալներով՝ 2021 թվականին ՌԴ-ին բաժին Է ընկել նավթի ավստրիական ներմուծման միայն 7,8 տոկոսը կամ 596 հազար տոննա: Ընդ որում՝ Ավստրիայում նավթի կարեւորագույն մատակարարն «արդեն երկար տարիներ» Ղազախստանն Է. նրան բաժին Է ընկնում ամբողջ ներմուծման 38,9 տոկոսը: Երկրորդ տեղում Լիբիան Է (22,1 տոկոս), երրորդում՝ Իրաքը (20,7 տոկոս), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ