Երիտասարդ տղամարդը փորձել է կախվել․ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր առավոտյան ժամը 11․00-ին շտապօգնությունից Ախուրյանի ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ղարիբջանյան համայնքի վարչական տարածքից կոմատոզ վիճակում, ձախ նախաբազկի միջին երրորդականի կտրված վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված քաղաքացի։
Պարզվել է, որ տղամարդը Ղարիբջանյան համայնքի վարչական տարածքի Ախուրյան գետի հարևանությամբ գտնվող ծառից կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, ինչը կանխվել է կնոջ կողմից:
Այս տեղեկությունը Freenews-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ով նշեց, որ այս պահին կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են։
Պարզվում է, որ ինքնասպանության փորձ կատարած անձը Գյումրու «Մուշ» թաղամասի բնակիչ, 1993 թվականին ծնված, ազգությամբ հույն Դ․Տ․-ն։ Նա փորձել է կախվել ծառից, նաև հասցրել է կտրատել մարմնի որոշ հատվածներ։
Freenews-ի հետ զրույցում Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նշեց, որ, տղամարդուն անգիտակից, կոմատոզ վիճակում, ստրանգուլյացիոն ասֆիքսիայով, ձախ նախաբազկի միջին երրորդականի կտրված վերքերով տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Հիշեցնենք, երիտասարդին Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել շտապօգնության մեքենայով։
Կարծիքներ