Ալյասկայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը տեղի է ունեցել 6:48-ին (ՀՀ ժամանակով 10:48): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալյասկայի Սենդ Փոյնթ քաղաքից 106 կիլոմետր դեպի հարավ։ Օջախը ընկած է 9 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը (NWS) ցունամիի նախազգուշացում է հրապարակել։
Կարծիքներ