Շառլ Միշելը կոչ է արել ապաշրջափակել ու բացել Լաչինի միջանցքը

Շառլ Միշելը կոչ է արել ապաշրջափակել ու բացել Լաչինի միջանցքը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը եևեկ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին։

«Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության իրավիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Ներկայիս վիճակն ակնհայտորեն անկայուն է, այն չի համապատասխանում որևէ մեկի շահերին: Ես ընդգծեցի Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը»,- ասել է Միշելը բանակցություններից հետո լրագրողներին հետ զրույցում:

Նա նաև նշել է Աղդամի միջոցով մարդասիրական ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի առաջարկը։

«Ես երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում, կոչ եմ անում երկու կողմերից էլ մարդասիրական պիտույքներ մատակարարել՝ բնակչության կարիքները բավարարելու համար»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որից հետո Միշելը հանդես էր եկել մամուլի համար հայտարարությամբ։

Նա հանդիպումը բնութագրել է որպես «անկեղծ, ազնիվ և բովանդակալից»։

Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է այցելել Բրյուսել ամառվանից հետո, ինչպես նաև ևս մեկ հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում