Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Վալմարի՝ շուրջ 60 գործից կազմված հավաքածուի ցուցադրությանը
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Նվիրատուներ և նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից» ցուցադրության բացումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը իր էջում հայտնել է, որ ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) դեռևս 1970-ականներից ձևավորված հավաքածուն։
Այն ընդգրկում է հայ կերպարվեստի նշանավոր արվեստագետների գեղանկարչական ու գրաֆիկական գործերի միայն մի մասը (շուրջ 60 գործ)՝ հավաքագրված գնումների, փոխանակման և նվիրաբերության միջոցով:
Ցուցադրությունում տեղ գտած Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքը Վալմարի նոր նվիրատվությունն է Հայաստանի ազգային պատկերասրահին:
Կարծիքներ