Հաղթանակի 75-ամյակի առիթով շքանշաններ և դրամական պարգևներ են հանձնվել Գյումրեցի 11 վետերանների
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առիթով շքանշաններ և դրամական պարգևներ են հանձնվել Գյումրեցի 11 վետերանների: Շքանշանները վետերաններին փոխանցել է ՀՀ վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը:
ՀՀ վետերանների միության նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչ այս, եղել են Գեղարքունիքի մարզում, հերթը նախօրեին Շիրակինն էր: Հանդիպումների շարքը սկսել ենք Արթիկից ու հասել Գյումրի:
Գյումրիում 11 վետերան ստացավ հուշամեդալն ու պարգևը, Ախուրյանում՝ 3-ը, Արթիկում՝ 6-ը, Աշոցքում՝ 1-ը:
Սիմոն Եսայանը իր խոսքում նշեց նաև, որ մեդալներն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության կողմից: Գումարները ևս։ Համավարակի պատճառով մի փոքր ուշացավ շքանշանների բաժանումը, բայց ես հարկ համարեցի դրանք անձամբ փոխանցել մեր վետերաններին՝ պահպանելով համավարակի կանոնները, սոցիալական հեռավորությունը: Այս մեծ առաքելությունն իրականացնելու համար ինձ աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ըստ նրա վետերանները, որոնք ապրում են Հայաստանում, չունեն որևէ խնդիր: Պետությունը նրանց նկատմամբ ուշադիր է, ցանկացած կարիքին արձագանքում, հետամուտ է լինում:
Հիշեցնենք, որ 2020թ մայիսի 1-ի տվյալներով՝ ՀՀ-ում այս պահին ապրում է Մեծ հայրենականի 262 վետերան: Պատերազմին 10.000 կին է մասնակցել, հիմա նրանցից մնացել են 30-35-ը:
Կարծիքներ