Իսպանիան 11մ հարվածներով հաղթեց Շվեյցարիային և մտավ կիսաեզրափակիչ. Եվրո-2020

Իսպանիան 11մ հարվածներով հաղթեց Շվեյցարիային և մտավ կիսաեզրափակիչ. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում կայացավ քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումը:

Սանկտ-Պետերբուրգի մարզադաշտում միմյանց հետ հանդիպեցին Իսպանիայի և Շվեյցարիայի հավաքականները: 

Խաղի հաշիվը բացեցին իսպանացիները, երբ 8-րդ րոպեին Ալբայի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ շվեյցարացի պաշտպան Զաքարիայի ոտքին և հայտնվեց դարպասի անկյունում: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց:

Երկրորդում ավելի ակտիվ էին շվեյցարացիները, որոնք էլ 68-րդ րոպեին խփեցին պատասխան գոլը: Աչքի ընկավ Շաքիրին: 77-րդ րոպեին Շվեյցարիայի հավաքականը մնաց 10 խաղացողով, քանի որ մրցավարը կոպիտ խաղի համար կարմիր քարտ ցույց տվեց Ռեմո Ֆրոլերին: Իսպանացիները չնայած թվային առավելությանը, չկարողացան մնացած ժամանակում գոլ խփել և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Լրացուցիչ ժամանակի ընթացքում նույնպես դարպասի գրավում չգրանցվեց: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրին իսպանացիները` 3:1:

Այդպիսով, Իսպանիայի հավաքականն առաջինը մտավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի Բելգիա – Իտալիա խաղի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում