Վրաստանում հնդկական շտամի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեի տեղեկությամբ, այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է հնդկական շտամի 20 դեպք: Հաղորդում է 1tv.ge-ն։
Ամիրան Գամկրելիձեն ենթադրում է, որ հնդկական շտամի տարածումը երկրով 10-15 տոկոս է:
«Այսօր մենք երկրում պաշտոնապես արձանագրել ենք հնդկական շտամի 20 դեպք, կար 18-ը և ևս երկուսը հաստատվեցին շաբաթ օրը: Մենք գտնում ենք, որ 10-15 տոկոսն արդեն երկրում առկա է այս դելտա կամ հնդկական շտամը: Հետևաբար, մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի չկրկնենք անցյալ տարի թույլ տված նույն սխալը, կարծես թե մենք բոլորս հավատացինք, հաղթեցինք քովիդին և ապա տեսանք, թե ինչ տեղի ունեցավ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,- հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն:
Կարծիքներ