2022-ի երեք օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 11 ծնունդ

2022-ի երեք օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 11 ծնունդ

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 2022 թվականի առաջին երեք օրերի ընթացքում մարզում գրանցվել է 11 ծնունդ՝ 7 տղա եւ 4 աղջիկ։ 4 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 3 ծնունդ՝ Գավառի, 1 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 3 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում։ Այս տարվա առաջին երեք օրերին Ճամբարակի առողջության կենտրոնում ծնունդ չի գրանցվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում