Ուժեղ քամին Երևանում ծառեր է տապալել, պոկել տանիքներ ու վահանակներ

Ուժեղ քամին Երևանում ծառեր է տապալել, պոկել տանիքներ ու վահանակներ

Հուլիսի 30-ին՝ ժամը 19:33-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել գովազդային վահանակներ, ալեհավաքներ, ծխատար խողովակներ, տանիքների ծածկեր, թիթեղներ, ձողեր և սյուներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում