Չեխիայի ԱԳՆ-ն հայտարարել է Բելառուսի հետ սահմանին տիրող իրավիճակում Լեհաստանին օգնելու պատրաստակամության մասին

Չեխիայի ԱԳՆ-ն հայտարարել է Բելառուսի հետ սահմանին տիրող իրավիճակում Լեհաստանին օգնելու պատրաստակամության մասին

 Չեխիան պատրաստ է օգնել Լեհաստանին Բելառուսի հետ սահմանին անօրինական միգրանտների հետ կապված իրավիճակի կարգավորման հարցում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի երեկոյան Twitter-ի իր էջում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը։

«Ես խոսեցի իմ լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ: Մենք քննարկեցինք լեհ-բելառուսական սահմանին Եվրամիություն մտնելու փորձ կատարած փախստականների պատճառով ստեղծված իրավիճակը: Ես հայտնեցի մեր համերաշխությունը Լեհաստանին և հաստատեցի մեր պատրաստակամությունը օգնելու, եթե անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Կուլգանեկը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում