Մալիում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս զինվոր

Մալիում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս զինվոր

Մալիի կառավարական բանակի առնվազն չորս զինվոր սպանվել է, 14-ը՝ վիրավորվել զինված գրոհայինների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երեք տուժածներին տարհանել են ուղղաթիռով՝ նրանց բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Մալիի գլխավոր շտաբի պետը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Մալիում զինված հակամարտությունը կառավարական ուժերի և տարբեր խմբավորումների զինյալների միջև շարունակվում է 2012 թվականից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում